Հրդեհ Իջևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում

14:13 • 26.03.16

 

Մարտի 26-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում գտնվող սննդի կետում:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում՝ «Էլիտ» ռեստորանային համալիրի սրահում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել է 2 աթոռ, 1 օդակարգավորիչ և մասամբ կախովի առաստաղը (մոտ 15 քմ):

 

 

Հրդեհ Իջևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում