Գերմանիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 76.000.000 եվրո է շահել

11:15 • 26.03.16

Գերմանիայում Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա շրջանի բնակիչը Eurojackpot ընկերության վիճակախաղով ավելի քան 76 մլն եվրո է շահել, գրում է Spiegel-ը։

 

Հաղորդվում է, որ տվյալ շահումը դարձել է մեծությամբ 2-րդն ընկերության պատմության մեջ: 2015թ. մայիսին 90 մլն եվրո է շահել Չեխիայի բնակիչը:

 

Մինչ այս պահն ամենամեծ շահումը` 59 մլն եվրո, Գերմանիայում ստացել է Հեսենի բնակիչը՝ 2014թ. դեկտեմբերին:

 

Վիճակախաղին կարող են մասնակցել Եվրոպայի 17 երկրների քաղաքացիներ: Ջեքփոթը ստանալու համար մասնակիցները պետք է գուշակեն 50-ից 5 թիվ և լրացուցիչ 2 թիվ՝ 10-ից։

 

Գերմանիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 76.000.000 եվրո է շահել