Անգելա Մերկելի հետ լուսանկարված փախստականին նմանեցնում են Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչներից մեկին
Twitter սոցցանցի օգտատերերը քննարկում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «սելֆին» մի փախստականի հետ։ Լուսանկարն արվել է 2015 թվականի սեպտեմբերին, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Twitter-ի օգտատերերն այդ ներգաղթյալի և Բրյուսելի ահաբեկիչներից մեկի՝ Նաջիմ Լաաշրաուիի միջև նմանություն են նկատել:
Ավելի վաղ Բելգիայի դատախազությունից հաստատել էին, որ Բրյուսելի օդանավակայանի երկրորդ մահապարտը եղել է Նաջիմ Լաաշրաուին։
Մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ էին որոտացել: Դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 30, վիրավորվել՝ մոտ 300 մարդ։










