Նոր Զելանդիայում որսորդական փառատոնի շրջանակում մոտ 10.000 ճագար է սպանվել

14:19 • 26.03.16

Նոր Զելանդիայում որսորդական փառատոնի շրջանակում մոտ 10.000 ճագար է սպանվել, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 300 որսորդ։

 

«Սա ուրախ իրադարձություն է, որսորդները չեն քնում ամբողջ գիշեր»,- ասել է կազմակերպիչ Յուջին Ֆերեյրան։


Կազմակերպիչները վստահեցնում են, որ միջոցառումը, որն արդեն անցկացվում է 25 տարի, օգնում է ազատվել ցանքատարածքները վնասող կենդանիներից։

 

Ֆերեյրայի խոսքով՝ նախորդ տարիներին կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքն են հայտնել, այս տարի, սակայն, նման բան չի նկատվել։