Վիսկոնսինի բնակչին դատապարտել են 3 տարվա ազատազրկման՝ Օբամային սպանելու սպառնալիքի պատճառով

10:57 • 26.03.16

ԱՄՆ-ի շրջանային դատարանը Վիսկոնսին նահանգի բնակչին դատապարտել է 3 տարվա ազատազրկման` նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի պատճառով, գրում է Лента-ն:

 

55-ամյա Բրայան Դաթչերը, հետաքննության տվյալներով, 2015թ. հունիսին Facebook-ում տեղադրել է գրառում, որում խոստացել է գնալ Լա Կրոս քաղաք` «իր սահմանադրական պարտքը կատարելու» և Օբամային հուլիսի 2-ին քաղաք այցի ժամանակ սպանելու համար։ Բացի այդ, հուլիսի 1-ին Դաթչերը հայտնել է ԱՄՆ նախագահին սպանելու պլանների մասին Լա Կրոս քաղաքի հանրային գրադարանի պահակին։

 

Համաձայն դատարանի որոշման, բացի 3 տարվա ազատազրկումից, Դաթչերը պետք է ևս 3 տարի անցկացնի իրավապահ մարմինների հսկողութան տակ։

Վիսկոնսինի բնակչին դատապարտել են 3 տարվա ազատազրկման՝ Օբամային սպանելու սպառնալիքի պատճառով