Բելգիայի ոստիկաններն ահաբեկչության օրը միմյանց հետ կապ են հաստատել WhatsApp-ով

16:05 • 26.03.16

Բրյուսելում ահաբեկչությունների օրը քաղաքում չի աշխատել կապի Astrid համակարգը, որը սովորաբար ոստիկաններն օգտագործում են հատուկ գործողությունների անցկացման ընթացքում. տեղեկացնում է gazeta.ru-ն: 


Նշվում է, որ համակարգի խափանումը տևել է մի քանի ժամ: Սակայն ոստիկանության աշխատակիցները կարողացել են աշխատանքը համակարգել WhatsApp-ի միջոցով:
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում ահաբեկչության շարքից հետո երկրի իշխանոնւթյունները կոչ են արել շփվել կարճ հաղորդագրությունների կամ սոցցանցերի միջոցով:
 

Telenet ընկերությունը հայտարարել էր 24 ժամվա ընթացքում անվճար ինտերնետ տրամադրելու մասին:

 

 

Բելգիայի ոստիկաններն ահաբեկչության օրը միմյանց հետ կապ են հաստատել WhatsApp-ով