American Airlines-ի օդաչուին ձերբակալել են հերթական տապալված ալկոհոլի թեստի համար

14:55 • 27.03.16

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է American Airlines ավիաընկերության երկրորդ օդաչուին, ով երկու անգամ տապալել է արյան մեջ ալկոհոլի մակարդակի վերաբերյալ թեստը, հաղորդում է ABC-ն: Այդ մասին հայտնել է օդանավակայանի ոստիկանության ներկայացուցիչը:
 

Օդաչուն, ում անունը չի հաղորդվում, առավոտյան ժամանել է օդանավակայան Դետրոյթ-Ֆիլադելֆիա չվերթն իրականացնելու համար, բայց տապալել է ալկոհոլի հերթական թեստը:
 

Օդաչուի արյան մեջ ալկոհոլի քանակը աննշան է եղել, բայց ինչպես բացատրել է Դետրոյթի օդանավակայանի հասարակայնության հետ կապերի տնօրենը, նման ցուցանիշերը գերազանցում են օդանավը վարելու համար թույլատրելի նվազագույն մակարդակը:
 

Ավիաընկերությունը ներողություն է խնդրել հաճախորդներից նրանց պլանները խախտելու համար:

 

American Airlines-ի օդաչուին ձերբակալել են հերթական տապալված ալկոհոլի թեստի համար