Հրապարակվել է Աստանայում ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը (տեսանյութ)
Այսօր առավոտյան ուղևորատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած արտակարգ դրության պատճառը եղել են առջև շասսիների հետ առաջացած անսարքությունները: Ինքնաթիռում եղել է 116 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել ինքնաթիռը առանց առջևի շասսիների, գրում է ntv.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Foker-10-ը վայրէջք կատարում թռիչքուղու վրա, ինչից հետո առջևի հատվածով բախվում գետնին և այդպես առաջ գլորվում մի քանի հարյուր մետր: Ինքնաթիռի հետևից սև ծուխ է երևում: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, ուղևորներից ոչ մեկ չի վիրավորվել: Այս դրամատիկ տեսարանին հետևողները չեն թաքցրել բարեհաջող վայրէջքի կապակցությամբ իրենց հիացմունքը:
Ինքնաթիռը պատկանում է Bek Air ղազախական ավիաընկերությանը: Ինքնաթիռն ընթանում էր Կիզիլորդայից Աստանա ուղղությամբ չվերթով: Այսօրվա միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել «երթևեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնների խախտման» հոդվածով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Foker-10-ը վայրէջք կատարում թռիչքուղու վրա, ինչից հետո առջևի հատվածով բախվում գետնին և այդպես առաջ գլորվում մի քանի հարյուր մետր:










