Այն պահը, երբ ծիտիկն ընդհատում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի ելույթը (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի` Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ունեցած հավաքի ժամանակ մի փոքրիկ թռչնակ ընդհատել է քաղաքական գործչի ելույթը` կանգնելով նրա ամբիոնի վրա` բարձրախոսի կողքին:
Ինչպես նշում է The Guardian-ը, փետրավոր հյուրի ներկայությունը զվարճացրել է Սանդերին ու նրա աջակիցներին:
«Ես սա անչափ խորհրդանշական պահ եմ համարում: Երևի այս թռչնակը կոչ է անում մեզ, որպեսզի աշխարհում խաղաղություն տիրի»,-ժպտալով ասել է նախագահի թեկնածուն:










