Դերասան Հյու Ջեքմանը Սիդնեյի ծովափին փրկել է անփորձ լողացողներին (տեսանյութ)

16:23 • 27.03.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Ջեքմանը Սիդնեյի Բոնդի լողափին գտնվելու ժամանակ փրկել է իր 15-ամյա  որդուն` Օսկարին, ու ևս մի քանի լողացողների, ովքեր  ջրային ուժեղ հոսանքների պատճառով չէին կարողանում ափ հասնել:

Ինչպես նշում է  Al Arabiya-ն, ականատեսների խոսքերով, ջրային ուժեղ հոսանքը հանկարծակի է հայտնվել, սակայն Ջեքմանը չի խառնվել ու օգնել է լողորդներին դեպի ափ հասնել: Ավելի ուշ նրան են միացել փրկարարներ` շնորհակալություն հայտնելով դերասանին:

Միջադեպից հետո լողափը, անվտանգության նկատառումներից ելնելով,  փակվել է:



 

Դերասան Հյու Ջեքմանը Սիդնեյի ծովափին փրկել է անփորձ լողացողներին (տեսանյութ)