Պուտինը շնորհավորել է Ասադին Պալմիրայի վերագրավման կապակցությամբ

23:41 • 27.03.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրա քաղաք-հնավայրի վերագրավման կապակցությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է sana սիրիական լրատվական գործակալությունը:

Պուտինը զանգահարել է Ասադին և շնորհավորել ահաբեկիչների ձեռքից քաղաքը հետ վերցնելու համար և վերահաստատել Ռուսաստանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Պուտինը շնորհավորել է Ասադին Պալմիրայի վերագրավման կապակցությամբ