Մեքսիկացիները Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ այրել են «Դոնալդ Թրամփին»

17:12 • 27.03.16

Շարքային մեքսիկացիները Սուրբ Զատկին նվիրված տոնակատարությունների ժամանակ այրել են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին պատկերող ծաղրական արձանը:

Ինչպես  հայտնում է The New York Daily News-ը, նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել Հանրապետական կուսակցության էքսցենտրիկ թեկնածուի նկատմամբ, քանի որ վերջինն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպում հսկայական պատ է կառուցելու  Մեքսիկայի հետ սահմանին` թույլ չտալով «հանցագործ ու բռնաբարիչ» մեքսիկացիներին հատել Միացյալ Նահանգների սահմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն տարի Զատկի նախօրեին մեքսիկացիները հրապարակայնորեն այրում են նրանց արձանները, ում համարում են չարի մարմնացում: Այս տարի այդ դերում միլիարդատեր գործածարն էր:

A cowboy figure holds the decapitated head of Donald Trump during Holy Week celebrations in Mexico City.An effigy representing President Barack Obama was also set on fire during an Easter ritual.