ՀԿ-ում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանն անհետացել է, ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել

17:56 • 28.03.16

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանն անհետացել է. ահազանգում են նրա ընկերները:


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ դիմել է ոստիկանություն և անհանգստանում է, որ հնարավոր է նա խարդախության զոհ է դարձել:


Նա մասնավորապես գրել է.


«Ի՞նչ գիտենք Կարեն Վարդանյանի մասին.
1. Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռնում է Դուբայ,
2. Ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա,
3. Կարենը նախկինում այլ խարդախությունների զոհ եղել է, իրեն հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնելը,
4. Սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի,
5. Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը,
6. Այդ հարևանը Կարենի ու յուր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքան ա սիրում, որ տունը ինձ ա նվիրել»,
7. Կարենը պետք է ամսի 24-ին ետ գար, բայց ետ չի եկել: Որևէ կոնտակտի դուրս չի գալիս,
8. Կարենի մոտիկ բարեկամներն ու ընկերները որևէ լուր չունեն,
9. Կարենը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախներ երկրից,
10. Ոստիկանները չուզենալով վերցրեցին իմ հաղորդումը, ուր նշել ենք խարդախության և թրաֆիկինգի կասկածների մասին, խնդրեցինք գտնել Կարենին, պաշտպանել Կարենի գույքը»:
 

ՀԿ-ում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանն անհետացել է, ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել