Ռոտերդամում 32-ամյա տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է Ֆրանսիայում ահաբեկչություններ կազմակերպելու համար
Ռոտերդամում խուզարկումների ժամանակ Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Ֆրանսիայում ահաբեկչություններ կազմակերպելու համար, գրում է meduza.io-ն։
Աղբյուրները նշում են, որ խոսքը Ֆրանսիայի 32-ամյա քաղաքացի Անիս Բ.-ի մասին է։ Նրա տանը զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ տղամարդուն ձերբակալել են Ֆրանսիայի հարցման արդյունքում և այժմ կհանձնեն ֆրանսիական իշխանություններին:
Լրատվամիջոցների հաղորդագրություններից պարզ չէ` նա նոր ահաբեկչություննե՞ր է նախապատրաստել Ֆրանսիայում, թե՞ մասնակցել է Փարիզում 2015թ. նոյեմբերին հարձակումների շարքի նախապատրաստմանը:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ ձերբակալված տղամարդը կապված է եղել Ռեդ Կրիկեի հետ` մի ֆրանսիացու, ում ձերբակալել են մարտի վերջին Փարիզում` նոր ահաբեկչություններ կազմակերպելու առնչությամբ։










