ՃՏՊ Շիրակի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (լուսանկարներ). shamshyan.com

21:44 • 28.03.16

Շիրակի մարզում այսօր ժամը 17:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 11 փողոցի բնակիչ, 51-ամյա Սիրեկան Խուդոյանն Անիպեմզա գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes 16 ՕՏ 539 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 100 մ գլխիվայր շրջվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ապառաժ քարերի վրա:


Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։


Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

ՃՏՊ Շիրակի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս (լուսանկարներ). shamshyan.com