Իտալիայում ձերբակալված ալժիրցին հրաժարվել է ցուցմունք տալ Բրյուսելի ահաբեկչության գործով

09:24 • 28.03.16

Ալժիրի քաղաքացին, ով ձերբակալվել է Իտալիայում` Բրյուսելի ահաբեկչություններին մասնակցելու կասկածանքով, հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին, գրում է РИА Новости-ն։

 

Իտալիայի ոստիկանությունը Սալերնո նահանգում ձերբակալել է Ալժիրի քաղաքացի Ջամալ Էդին Ուալիին, ում հանդեպ հետախուզում էր հայտարարվել Բելգիայի իշխանությունների կողմից:

 

Ենթադրվում է, որ նա կարող էր կեղծ փաստաթղթեր պատրաստել, որոնք օգտագործել են հանցագործները Բրյուսելում և ավելի վաղ Փարիզում ահաբեկչությունների նախապատրաստման և իրականացման ժամանակ: Այսօր նախատեսվում է նրա արտահանձնումը Բելգիա:

 

Աղբյուրը հայտնում է, որ Իտալիայի ոստիկանությունը որոնել է Ջամալ Էդին Ուալի անունով մարդուն հունվարի 6-ից։

 

Հայտարարվել է, որ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են հարյուրավոր թվային լուսանկարներ, այդ թվում` Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչներից 3-ի և Բրյուսելի մահապարտ ահաբեկիչներից մեկի նկարները։

 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում հնչած պայթյունների հետևանքով զոհվել էր ավելի քան 30, վիրավորվել ավելի քան 200 մարդ։ 

 

 

Իտալիայում ձերբակալված ալժիրցին հրաժարվել է ցուցմունք տալ Բրյուսելի ահաբեկչության գործով