Լոնդոնի Գետվիկ օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել փոթորկի պատճառով

15:02 • 28.03.16

Լոնդոնի Գետվիկ օդանավակայանում 16 չվերթ Է չեղարկվել Քեթի փոթորկի պատճառով, ևս 24 ինքնաթիռներ ստիպված ուղարկվել են այլ օդանավակայաններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Տեղատարափ անձրևների և պոռթկուն քամու պատճառով իշխանություններն Անգլիայի հարավային մասում նաև սահմանափակել են երթևեկությունը մի քանի ավտոմայրուղիներում և ժամանակավորապես փակել են կամուրջները: 


Միացյալ Թագավորության Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ անցած գիշեր քամու թափը հասել Է վայրկյանում 34 մետրի:


Տարերքի հարվածի հետևանքով զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Այնուամենայնիվ, Անգլիայի մի քանի շրջաններում, ներառյալ Լոնդոնում, հայտարարվել Է վտանգի «նարնջագույն» մակարդակ:


Օդերևութաբանները նախազգուշացնում են ծառերի հնարավոր տապալման և Էլեկտրականության ժամանակավոր անջատումների մասին: