Տարհանել են Վարշավայի Մոդլին օդանավակայանում գտնվող մարդկանց

10:13 • 28.03.16

Վարշավայում տարհանել են Մոդլին օդանավակայանում գտնվող մարդկանց, այս մասին հայտնում է Газета-ն` հղում անելով Radio Poland-ին:

 

Օդանավակայանի մամուլի խոսնակ Մագդալենա Բոյարսկան հայտարարել է, որ չգիտի տարհանման հստակ պատճառը։ Նրա խոսքով՝ պատճառը կարող էր լինել ինչ-որ մեկի թողած բեռը կամ որևէ մեկ այլ բան: Նա նաև նշել է, որ ստուգումներ են անցկացվում:

 

Նշվում է, որ տարհանումը սկսվել է տեղի ժամանակով երեկոյան ժամը 10-ից հետո: Մի քանի չվերթներ ուղարկվել են Վարշավայի գլխավոր միջազգային օդանավակայան։
 

Տարհանել են Վարշավայի Մոդլին օդանավակայանում գտնվող մարդկանց