Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, ապա՝ ԱՄՆ

12:07 • 28.03.16

Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Մարտի 30-ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։
 

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, ապա՝ ԱՄՆ