Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Լահորում մահապարտի իրականացրած ահաբեկչությունն առնվազն 69 մարդու կյանք է խլել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 53 զոհի մասին, գրում է rosbalt.ru-ն:
Վիրավորների թիվը, հաստատված տվյալներով, 280 է։
Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ ահաբեկչական հարձակման զոհերի։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել կայանատեղիում` այգու հարևանությամբ, որտեղ քրիստոնյաները հավաքվել են Սբ Զատկի տոնակատարությանը։ Այնտեղ կա նաև մանկական խաղահրապարակ, այդ պատճառով էլ բազմաթիվ կանայք և երեխաներ են տուժել:
Ընդ որում՝ Պակիստանի ոստիկանությունը չի կարող հստակ հաստատել, որ այդ հարձակումը եղել է ընդդեմ քրիստոնյաների։
Իշխանություններն արդեն հանձնարարել են փակել բոլոր քաղաքային այգիների մուտքը: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել են հիմնական առևտրային թաղամասերը, ինչպես նաև մի քանի ճանապարհներ:










