Պալմիրայի վերականգնման համար կպահանջվի հինգ տարի. Սիրիայի հնագիտության վարչություն
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով ավիրված Պալմիրայի վերականգնման աշխատանքների համար կպահանջվի հինգ տարի, հաղորդում է ТАСС-ը:
Այդ մասին ասված է Սիրիայի հնագիտության և թանգարանների վարչության հրապարակած հայտարարությունում:
«Եթե մենք ստանանք ՅՈւՆԵՍԿՕ-ի թույլտվությունը, մեզ կպահանջվի հինգ տարի ավիրված և վնասված հուշարձանները վերականգնելու համար»,- հայտարարել է սիրիական գերատեսչության ղեկավար Մամուն Աբդելքարիմը:
Սիրիայի զինված ուժերը ռուսական և սիրիական օդուժի աջակցությամբ մարտի 27-ին ազատագրել են Պալմիրա քաղաքը:
Հնագույն քաղաքը, որը մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսից:










