Ալյասկա նահանգում ժայթքող հրաբուխը 6 կմ բարձրությամբ փոշի է արտանետել

17:29 • 28.03.16

Ալյասկայի Պավլովի հրաբուխը 6096 մետր բարձրությամբ մոխիր է արտանետել. հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:


Գործակալության տվյալներով՝ Պավլովի հրաբուխը սկսել է արտանետումներ արձակել մարտի 27-ից:
 

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դրանով պայմանավորված հայտարարել է վտանգի ամենաբարձ կարմիր աստիճանը, որը նախազգուշացում է պարունակում ավիացիայի համար:
 

Հաղորդվում է, որ հրաբխին ամենամոտ Կոլդ Բեյ բնակավայրը գտնվում է հրաբխից 60 կմ հարավ-արևելք:
 

Պավլովի հրաբուխն ամենաակտիվներից է Ալյասկա նահանգում: Դրա ուժգին ժայթքումներ տեղի են ունեցել 1981, 1983, 1986, 1996 և 2007 թվականներին:

Ալյասկա նահանգում ժայթքող հրաբուխը 6 կմ բարձրությամբ փոշի է արտանետել