Լեհաստանում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել ռումբի մասին կեղծ հաղորդագրության պատճառով

14:52 • 28.03.16

21 մարդ է ձերբակալվել Լեհաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Մոդլին միջազգային օդանավակայանում վտանգի մասին կեղծ ահազանգի առնչությամբ: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Կիրակի օրը օդանավակայանում «ռումբի» առկայության մասին հեռախոսազանգից հետո մի տերմինալը տարհանվել է, չորս չվերթ ուղարկվել են Վարշավայի օդանավակայան վայրէջքի համար: Ընդհանուր առմամբ տարհանվել է 800 մարդ: Անվտանգության ծառայությունները ռումբ չեն հայտնաբերել:


Ինչպես պարզել է ոստիկանությունը, հեռախոսազանգը ստացվել է մոտակայքում անցկացվող երեկույթի այցելուներից մեկից: Նրանցից ոչ մեկ չի խոստովանել, որ ինքն է կատարել զանգը, այդ պատճառով բոլորն էլ բերման են ենթարկվել:


Վտանգի մասին կեղծ ահազանգի պատճառով սպառնում է մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում:

Լեհաստանում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել ռումբի մասին կեղծ հաղորդագրության պատճառով