Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին

00:00 • 28.03.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 27-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 մ հատված), ինչը մասամբ խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Մեղրի ՃՇՇՁ» ՍՊԸ աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:

Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին