Դոնալդ Թրամփն 8-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկարներ)

09:59 • 28.03.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին պապիկ է դարձել։ Մագնատի դուստրը` Իվանկան, որդի է ունեցել, ում անվանակոչել են Թեոդոր Ջեյմս: Այս մասին հայտնել է նորածնի մայրը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ջարեդը (ամուսինը) և ես մեզ անչափ երջանիկ ենք զգում մեզ տրված Աստծո պարգևի համար։ Մենք հայտարարում ենք Թեոդոր Ջեյմսի ծնվելու մասին»,- գրել է Իվանկան Twitter-ի իր էջում` տեղադրելով երեխայի ծննդյան վկայականի լուսանկարը:

 

Դոնալդ Թրամփը դեռ չի արձագանքել ուրախալի իրադարձությանը:

 

Նա բազմիցս խոսել է դստեր ընտանիքում սպասվող համալրման մասին նախընտրական միջոցառումների ժամանակ:


Իվանկան, բացի որդուց, ունի 3 դուստր: Թեոդոր Ջեյմսը դարձել է միլիարդատիրոջ 8-րդ թոռը։
 

Donald Trump Jr. shared this image of his new nephew and his sister Ivanka on Sunday. 

Donald Trump is accompanied by his pregnant daughter Ivanka as he addresses supporters in Manchester, N.H. on Feb. 8, 2016.

 

Դոնալդ Թրամփն 8-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկարներ)