Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում տեղադրվել է Թրամփի «տապանաքարը»
Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում տեղադրվել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի, թերևս, ամենասկանդալային մասնակցի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի «տապանաքարը»։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, դրա վրա փորագրված է գործարարի անունն ու ծննդյան թիվը: Բացի այդ, դրա վրա գրված է՝ «Ստիպի՛ր Ամերիկան կրկին ատել» (Make America hate again): Այս նախադասությունը նման է Թրամփի նախընտրական քարոզարշավի կարգախոսին` «Ամերիկան կրկին հզո՛ր դարձրու» (Make America great again):
Աղբյուրը մանրամասնում է, որ տապանաքարը որոշ ժամանակ անց հեռացվել է մարդաշատ այգուց։










