Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Յանուկովիչի ընտանիքի` Ուկրաինայից փոխհատուցում ստանալու փորձի մասին

11:22 • 28.03.16

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա որդին` Ալեքսանդրը, իրավական քայլեր են ձեռնարկել եվրոպական պատժամիջոցների բողոքարկման գործով Ուկրաինայից փոխհատուցում ստանալու համար, գրում է Обозреватель-ը` Ալեքսանդր Յանուկովիչին հղումով։

 

«Ես և հայրս իրավական քայլեր ենք ձեռնարկել` այդ միջոցներն Ուկրաինայից ստանալու համար»,- նշել է նա:


Կրտսեր Յանուկովիչը հավելել է, որ չի կարող բացահայտել տեղեկությունն այն մասին` հատկապես ինչ իրավական քայլերի մասին է խոսքը: Նա նաև չի նշել գումարը, քանի որ այդ տեղեկությունը գաղտնի է։

 

«Այդ հարցերը կմեկնաբանեն անգլիացի փաստաբանները, երբ պաշտոնական փաստաթղթերը հրապարակվեն ԵՄ դատարանի կողմից»,- ասվում է հայտարարությունում:


 

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Յանուկովիչի ընտանիքի` Ուկրաինայից փոխհատուցում ստանալու փորձի մասին