Ամուսինը, կնոջ դավաճանության պատճառով, կումուլյատիվ աֆեկտի վիճակում սպանել է նրա սիրեկանին` իր ընկերոջը .Փաստինֆո
Ամուսինը, կնոջ դավաճանության պատճառով, հայտնվել է կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում և դանակահարել կնոջ սիրեկանին, ով եղել է իր ընկերը:
Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն` հղում անելով dataleqs տեղեկատվական համակարգում զետեղված հերթական դատական գործին:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Բադալյանը, 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում կնոջ և իր մտերիմ ընկերոջ` համագյուղացի Ս. Կիրակոսյանի հետ իրեն դավաճանելու վերաբերյալ կասկածներ ունենալով, ուսումնասիրել է կնոջ բջջային հեռախոսը և պարզել, որ վերջինս սեռական կապի մեջ է գտնվում իր ընկերոջ հետ:
Զրույցի ընթացքում կինը ևս խոստովանել է առկա սեռական կապի մասին:
Ստացած մարմնական վնասվածքներից 2015թ. հունիսի 21-ին սիրեկանը` Ս.Կիրակոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:










