Բելգիայի խորհրդարանում անվտանգության սպառնալիքի մակարդակը հասցվել է առավելագույնի

13:27 • 29.03.16

Բելգիայի խորհրդարանում անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացվել է՝ հասցվելով առավելագույնի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի իշխանություններն իջեցրել են երկրում ահաբեկչական վտանգի մակարդակն առավելագույն չորրորդից մինչև երրորդ:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում օրերս երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
 

Բելգիայի խորհրդարանում անվտանգության սպառնալիքի մակարդակը հասցվել է առավելագույնի