Տեղեկություններ կան, որ EgyptAir-ի առևանգված ինքնաթիռում ռումբ կա

10:56 • 29.03.16

Տեղեկություններ կան, որ եգիպտական ավիաընկերության առևանգված ինքնաթիռում ռումբ կա։ Այդ մասին Associated Press-ին հայտնի է դարձել աղբյուրներից։

 

Հիշեցնենք, որ անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։

 

Կիպրոսի հեռարձակող կորպորացիան հայտնել է, որ ինքնաթիռում 55 ուղևոր կա և անձնակազմի 7 անդամ: Ավելի վաղ հաղորդվել է 81 մարդու մասին։

 

Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ MS181-ը Airbus է։

 

Առևանգողները դեռ չեն ներկայացրել պահանջներ։ Հաղորդվում է, որ օդանավակայան ճգնաժամային թիմ է ուղարկվել։

 

 

Տեղեկություններ կան, որ EgyptAir-ի առևանգված ինքնաթիռում ռումբ կա