Կիպրոսի ու Թուրքիայի միջև խաղաղության կնքումը հնարավոր է արդեն այս տարի

11:00 • 29.03.16

Ամերիկացի ու թուրք դիվանագետներն իրատեսական են համարել այն, որ արդեն ընթացիկ տարում Կիպրոսի ու Թուրքիայի միջև կարող է հաշտություն կնքվել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին` քննարկելու 4 տասնամյակ տևած առճակատումից հետո 2 պետությունների միջև հաշտեցման գործընթացը:

 

«Մենք լավ նորություններ ունենք` կապված Կիպրոսի հետ: Հաշտության հնարավոր է հասնել արդեն 2016թ.-ին: Թուրքական կողմը պատրաստակամ է այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն: Քերին հավելել է, որ համակարծիք է թուրք գործընկերոջ հետ:

 

Կիպրոսը բաժանվել է 2 մասի 1974թ. թուրքական շրջափակումից հետո: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսվել է 2015թ. մայիսին: Թեև բանակցային գործընթացի վերջնական նպատակը շարունակում է անհայտ մնալ, այնուհանդերձ`ակնհայտ է, որ 2 կողմերն էլ պարտավոր են փոխզիջումների գնալ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2004թ. անցկացված հանրաքվեի արդյունքում պարզվել է, որ Կիպրոսի թուրքական մասի բնակչության մեծամասնությունը կողմ է վերամիավորմանը, մինչդեռ հունական մասը դեմ էր դրան։
 

Կիպրոսի ու Թուրքիայի միջև խաղաղության կնքումը հնարավոր է արդեն այս տարի