Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողն անձնական շարժառիթներ է ունեցել. Կիպրոսի նախագահ

12:34 • 29.03.16

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հաստատել է, որ Egypt Air ավիաընկերության ինքնաթիռն առևանգողն անձնական շարժառիթներ է ունեցել, գրում է The Guardian-ը։

 

Կիպրոսի հանրային հեռուստառադիոընկերությունն ավելի վաղ հայտնել է, որ հավանաբար առևանգողն անձնական, այլ ոչ քաղաքական շարժառիթներ է ունեցել։

 

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրա նախկին կինը Կիպրոսում է։ Ականատեսները հայտնել են, որ տղամարդն արաբերենով գրված նամակ է նետել օդանավից Լառնակայում՝ խնդրելով, որ այն հանձնեն իր նախկին կնոջը:

 

The Guardian-ը հայտնում է, որ այժմ հաղորդվում է, որ օդանավն առևանգողը լիբանանցի է։ Կիպրոսի ոստիկանության աղբյուրների հաղորդմամբ՝ նա քաղաքական ապաստան է պահանջում։

 

Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով Կիպրոսի ոստիկանական աղբյուրներին, հայտնում են, որ առևանգողի նախկին կնոջն ուղեկցում են օդանավակայան՝ հանդիպելու իր նախկին ամուսնու հետ։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռն առևանգվել է։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։

 

Egypt Air-ի ինքնաթիռն առևանգողն անձնական շարժառիթներ է ունեցել. Կիպրոսի նախագահ