ՌԴ ՆԳՆ շարասյունը հարձակման է ենթարկվել Մախաչկալայի մոտակայքում.կա 1 զոհ

23:27 • 29.03.16

Անհայտ անձինք երկու պայթյուն են իրականացրել «Կովկաս» դաշնային մայրուղու 835-րդ կմ-ի վրա այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ՌԴ ՆԳՆ-ին կից Դաղստանի Հանրապետության գծով Ժամանակավոր օպերատիվ խմբավորման ծառայողական մեքենաների շարասյունը:


Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:34-ին: Նշվում է, որ զրահապատ «Ուրալ» և ՈւԱԶ» մեքենաները 26 մարդու էին տեղափոխում: Նախնական տվյալներով` մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել: Վիրավորներին տեղափոխել են  հիվանդանոց:


Առկա տվյալների համաձայն` ուժայինները Կրասնոյարսկից  վերադառնալիս են եղել Դաղստանի իրենց ռազմաբազան:

 

ՌԴ ՆԳՆ շարասյունը հարձակման է ենթարկվել Մախաչկալայի մոտակայքում.կա 1 զոհ