Արաբական Միացյալ Էմիրություններում բնակելի երկնաքեր է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութ)

10:21 • 29.03.16

Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում բնակելի երկնաքեր է հրդեհվել, որի բարձրությունն ավելի քան 100 մ է, հայտնում է Корреспондент-ը:

 

Բոլոր մարդկանց հաջողվել է տարհանել շինությունից, տուժածներ չկան: Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է` ինչպես են երկնաքերից անջատվում և ցած ընկնում այրվող մասնիկներ։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ:

 

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել բնակելի համալիրի 12 աշտարակներից մեկում, սակայն դեռևս չի նշվում` հատկապես որում: Համալիրի որոշ աշտարակների բարձրությունը հասնում է 170 մետրի։ Ընդհանուր առմամբ, համալիրում կա մոտ 3.000 բնակարան:

 


 

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակելի երկնաքեր է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութ)