Կոտայքի մարզում շմոլ գազից թունավորված ընտանիքի անդամներից 6-ը, որոնք Եղվարդի ԲԿ-ում են, առավել թեթև վիճակում են
Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի թունավորված 10 բնակիչներից 6-ը գտնվում են Եղվարդի բժշկական կենտրոնում և նրանց վիճակը առավել թեթև է, քան Երևան` «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները:
«Մեզ մոտ են գտնվում այդ ընտանիքի հարսները և թոռները, վիճակները նորմալ է, իսկ Երևան տեղափոխված տատիկն ու պապիկը ու երկու որդիները`ծանր էին»- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի ընդունարանի բժիշկը:
Հիշեցնենք, որ ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:










