Եգիպտական ինքնաթիռն առևանգողն Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է. աղբյուր

12:42 • 29.03.16

Եգիպտական ինքնաթիռն առևանգած Իբրահիմ Սամահան ԱՄՆ-ի Ատլանտա համալսարանի պրոֆեսոր է. այդ մասին հայտնել է «Ալ-Ահրամ» թերթը՝ Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրներին հղումով։


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա А320 ինքնաթիռի գրանցված ուղևոր է եղել, նստած է եղել 38К տեղում։


Նա մոտ 50 տարեկան է։ Հաղորդվում է, որ Սամահան թարգմանիչ ու քաղաքական ապաստան է պահանջել Կիպրոսում։


Թռիչքից անմիջապես հետո նա անձնակազմին հայտնել է առևանգման մասին ու պահանջել է մեկնել Թուրքիա։ Սակայն վառելիքի քիչ լինելու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։


Ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկությունը չի հաստատվում, հայտնում են կիպրական աղբյուրները։


Ինքնաթիռի բոլոր ուղևորները՝ բացի 5 օտարերկրացիներից ու անձնակազմի անդամներից, ազատ են  արձակվել։


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռն առևանգվել է։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։

Եգիպտական ինքնաթիռն առևանգողն Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է. աղբյուր