Առևանգված ինքնաթիռի ևս 5 ուղևորներ են ազատ արձակվել
Եգիպտական А320 ուղևորատար ինքնաթիռն առևանգողը ևս 5 պատանդների է ազատ արձակել։
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, նրանք լքում են ինքնաթիռը։
Ավելի վաղ նա ազատ էր արձակել ինքնաթիռում եղած Եգիպտոսի քաղաքացիներին, կանանց ու երեխաներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռն առևանգվել է։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։










