Վրաստանում առաջարկել են միասեռ ամուսնությունների հարցով հանրաքվե անցկացնել

10:16 • 29.03.16

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում գրանցել է միասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը, փոխանցում է Интерфакс-ը:

 

ԿԸՀ-ի հաղորդագրությունում ասվում է, որ գրանցվել է 7 անձից բաղկացած ընտրողների նախաձեռնող խումբ և նրա կողմից ներկայացված հարցը, որը հնչում է հետևյալ կերպ` «Ցանկանո՞ւմ եք, թե՞ ոչ, որ Վրաստանում թույլատրվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունը»։

 

Ընդ որում՝ նշվում է, որ ԿԸՀ-ն չի գրանցել այլ հարցեր, որոնք ներկայացվել են հանրաքվեի համար տարբեր նախաձեռնող խմբերի կողմից:

 

 

Վրաստանում առաջարկել են միասեռ ամուսնությունների հարցով հանրաքվե անցկացնել