Մենք մի շարք լավ ձեռքբերումներ ունենք. Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ
Ապագայում ուզում ենք լսել այն մասին, թե ինչպես Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունն իր հարաբերությունները կկառուցի կոնգրեսի մյուս անդամ-պետությունների հետ։
Այս մասին այսօր Երևանում ընթացող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ Վիկտոր Գլուխիխը:
Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագիրը, որը ստացավ «Երևանյան հուշագիր» անունը, ըստ Գլուխիխի, մեծ դեր կունենա ոլորտի զարգացման գործում։
«Մենք այսօր ներկայացնում ենք մի քանի ծրագիր, որոնք մեր գործընկերները պատրաստ են իրականացնել Հայաստանում՝ կապված ենթակառուցվածքների, ագրոարդյունաբերական համալիրի, ջրամաքրման և այլ հարցերի հետ։ Մենք մի շարք լավ ձեռքբերումներ ունենք՝ բանակցությունների միջոցով լավ արդյունքի ենք հասել, առաջիկայում կտեսնեք։ Ես հասկանում եմ, որ հիմա կարելի է մի շարք հարցեր ուղել ինձ այն մասին, թե ոնց է աշխատելու ձեր երկրում ներքին արտադրությունը, ոնց է մեծ չափերի քայլերով զարգանալու... Նրանից հետո, երբ ձեր երկրում կանցկացվեն նոր ընտրություններ, կձևավորվի նոր ղեկավարություն՝ նոր լիազորություններով, այդ ժամանակ երևի հեշտ կլինի աշխատել բոլորին»,- հավելեց նա՝ դժվարանալով պատասխանել հարցերին, թե որքա՞ն է ներդրումների ծավալը։










