Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը մոտ 500 ներգաղթյալ է փրկել

09:09 • 29.03.16

Իտալիայի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Միջերկրական ծովում Լիբիայից դեպի Սիցիլիայի ափեր ընկած ճանապարհին փրկվել է մոտ 500 ներգաղթյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Իտալիայի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ այս տարվա սկզբից ծովով երկիր է ժամանել 13.829 ներգաղթյալ՝ 38 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

 

Ավելի ու ավելի հաճախ են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ներգաղթյալներն ընտրում Միջերկրական ծովով դեպի Իտալիա տանող ճանապարհը, մինչդեռ Եվրոպա Թուրքիայով և Հունաստանով հասնող ներգաղթյալների թիվը սկսել է աստիճանաբար նվազել։

 

ԵՄ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել մեկ շաբաթ առաջ, բոլոր ներգաղթյալները, որոնց ապաստան ստանալու դիմումը կմերժվի Հունաստանում, կարտաքսվեն հետ՝ Թուրքիա։

Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը մոտ 500 ներգաղթյալ է փրկել