Կոտայքի մարզի բնակիչները թունավորվել են շմոլ գազից

09:32 • 29.03.16

Մարտի 29-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (10 հոգի), որ հոսպիտալացվել էին Եղվարդի ու Երևանի  ԲԿ-ներ, թունավորվել են շմոլ  գազից: Այս մասին  Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժնից, ուր տեղափոխվել են հիվանդներից 4-ը:

 

«Երկու հոգի գտնվում են  ծանր վիճակում, երկուսը`  միջին  ծանրության,  ծանր վիճակը տարիքով մեծերի մոտ  է` հոր և մոր»,- հայտնեց թունաբանը:


Ըստ նրա հիվանդները ստանում են բուժում և առաջին հերթին` թթվածնային թերապիա:
 

Կոտայքի մարզի բնակիչները թունավորվել են շմոլ գազից