Ավտովթար Լոռիում. բախվել են Mercedes-ը, Audi-ն ու Opel-ը,վերջինն էլ մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա 1 զոհ. shamshyan.com
Մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Բալասանյանի վարած Mercedes Vito մակնիշի E 003 MC 126 համարանիշի, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Հակոբյանի վարած Audi 80 մակնիշի 35 OV 108 համարանիշի և Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 47-ամյա Վասիլ Մամաջանյանի վարած Opel Astra մակնիշի 34 CL 158 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Լոռու մարզի Օձուն գյուղ բնակիչ, 70-ամյա Շողիկ Մամաջանյանը տեղում մահացել է: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհին կայանված ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Շարունակությունը՝ այստեղ։










