ԱՄՆ-ում 7 մարդ մեղադրվել է վիճակախաղի հաղթողի սպանության համար
ԱՄՆ-ում Georgia վիճակախաղի հաղթող Քրեյգորի Ֆիցջերալդի սպանության գործով մեղադրվում է յոթ մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Հանցագործությունը կատարելու համար մեղադրվում է 17-28 տարեկան յոթ մարդ:
Ջորջիա նահանգում Բեն-Հիլ շրջանի շերիֆի խոսքով՝ նրանք նաև մեղադրվում են հրազեն պահելու և զինված հարձակման համար։
2016 թվականի հունվարին դիմակներով երեք անձինք ներխուժել են Ֆիցջերալդի տուն՝ պահանջելով նրանից գումար, այնուհետև սպանել են տղամարդուն:
Հարձակումը տեղի է ունեցել Ֆիցջերալդի կողմից ջեքփոթը շահելուց և 434.272 դոլար ստանալուց երկու ամիս անց։










