Արմավիրի Տարոնիկ գյուղում էլեկտրիկին գտել են կախված. Shamshyan.com
Ոստիկանության Վաղարշապատի բաժին այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում,
ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն է, ով գյուղի էլեկտրիկն է: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան:
Ս. Սահակյանն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ:










