Բարաք Օբաման վերջին անգամ է Սպիտակ տանը նշել Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)

09:38 • 29.03.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը` Միշելը, այս տարի վերջին անգամ են Սպիտակ տան պատերի ներսում նշել Սուրբ Զատկի տոնը:


Ինչպես նշում է The Guardian-ը, տոնի կապակցությամբ նախագահական ընտանիքը Սպիտակ տան  այգում մեծ ընդունելություն է կազմակերպել տարբեր տարիքի հարյուրավոր երեխաների ու նրանց ծնողների համար:


Օբամա ամուսինները նախանձելի անմիջականությամբ վազվզել են փոքրիկների հետ, խաղացել, օգնել գտնել խոտերի մեջ թաքցված տոնական ձվերը, հեթիաթ են կարդացել նրանց համար ու արել են հնարավորը` մանուկների  լավ ժամանցն ապահովելու համար:

 

Հիշեցնենք, որ այս տարի ավարտվում է Օբամայի պաշտոնավարման ժամկետը, ինչից հետո նա առաջադրվելու իրավունք այլևս չունի: 

 

Բարաք Օբաման վերջին անգամ է Սպիտակ տանը նշել Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ)