Պալմիրայում հայտնաբերվել են սեքս-ստրկուհիներ գնելու կարգի մասին փաստաթղթեր

12:50 • 29.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Պալմիրայում թողնված փաստաթղթերում նկարագրված է, թե ինչպես սեքս-ստրկուհիներ գնել, հայտնում է Lenta.ru-ն։

 

Մասնավորապես, հայտնաբերված փաստաթղթերում նշված են այն գործողությունները, որոնք պետք է իրականացնեն ծայրահեղականները՝ գործարք կնքելու համար. «Եղբայրները, որոնք ցանկանում են սեքս-ստրկուհիների գնել, պետք է գրավոր դիմեն իրենց հրամանատարին։ Նրանք, ովքեր չեն գրանցվի նշված կարգով, կմերժվեն»։

 

Ինչպես հետևում է թղթից՝ «վաճառքը» տեղի է ունեցել աճուրդի ձևով։ Գումարը հանձնվել է փակ ծրարով, և հաղթել է նա, ով առաջարկել է ամենաբարձր գինը։

 

2015 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստրուկներ պահելու կարգ է մշակել։ ԻՊ-ի տարածած փաստաթուղթը հայտնվել էր ԱՄՆ-ի հատուկջոկատայինների ձեռքում՝ անցյալ տարվա մայիսին։

 

Դրանցում հաղորդվում էր, թե երբ ստրկուհու տերը կարող է ինտիմ կապի մեջ լինել նրա հետ։ Նշված էր, որ հայր ու որդի իրավունք չունեն սեռական կապ ունենալ միևնույն կնոջ հետ։ Բացի այդ, օրենքում նշվում էր, որ այն զինյալները, որոնք ստրկության մեջ են պահում մոր և դստեր, կարող են սեռական կապի մեջ լինել միայն նրանցից մեկի հետ։

 

ՄԱԿ-ն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս ԻՊ-ին մեղադրել են 12 տարեկանից բարձր հազարավոր աղջիկների ու կանանց բռնաբարությունների համար։

Պալմիրայում հայտնաբերվել են սեքս-ստրկուհիներ գնելու կարգի մասին փաստաթղթեր