Հայտնվել է առևանգված ինքնաթիռի ուղևորներից մեկի՝ օդաչուի խցիկի պատուհանից դուրս գալու տեսանյութը (տեսանյութ)

16:22 • 29.03.16

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է EgyptAir ավիաընկերության առևանգված ինքնաթիռում մնացած պատանդներից մեկը փախչում ինքնաթիռից օդաչուի խցիկի պատուհանից, հաղորդում է РИА Новости-ն։

 

Հաղորդվում է, որ ինքնաթիռն առևանգողը դուրս է եկել վեր բարձրացված ձեռքերով և հանձնվել է իշխանություններին:

 

Նա ձերբակալվել է: Բոլոր ուղևորներն ազատ են արձակվել։

 

Առավոտյան հաղորդվել է, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար ինքնաթիռը: Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում՝ Լառնակայի օդանավակայանում:

 

 
Бегство заложника А320

ВИДЕО Угонщик самолета задержан. Пассажиры освобождены. Ранее несколько заложников сумели покинуть захваченный A320. Пилот лайнера сбежал прямо из кабиныhttp://ria.ru/world/20160329/1399302077.html

Posted by РИА Новости on Tuesday, March 29, 2016

 

Հայտնվել է առևանգված ինքնաթիռի ուղևորներից մեկի՝ օդաչուի խցիկի պատուհանից դուրս գալու տեսանյութը (տեսանյութ)