Թաթարստանում կոշկակար Է. Սագիյանին մեղադրում են բռնաբարության 150 դեպքի համար

17:40 • 29.03.16

Թաթարստանի Հանրապետությունում 48-ամյա կոշկակար է. Սագիյանը (Э. Сагиян) մեղադրվում է բռնաբարության 150 դրվագի համար։

 

Քննության տվյալներով՝ նրա զոհերը եղել են 14-18 տարեկան աղջիկներ՝ ոչ բարեկեցիկ ընտանիքներից, որոնք բնակվում են սոցիալական կացարաններում։ Մանկապիղծը զոհերին փակել է իր բնակարանում, որտեղ նրանց պահել ու բռնաբարել է մի քանի օր, հայտնում է lifenews.ru-ն։

 

Քննության վարկածով՝ Սագիյանն աղջիկների հետ ծանոթացել է փողոցում՝ առաջարկելով գումարով մնալ կամ գիշերել իր տանը, եթե գնալու այլ տեղ չունեն։ Ապա նա որպես քրեական հեղինակություն է ներկայացել ու հաշվեհարդարի սպառնալիքի տակ ծեծել ու բռնաբարել է աղջիկներին։

 

Դրանով ամեն ինչ չի ավարտվել։ Ավելի ուշ նա դարձյալ գտել է նրանց, դարձյալ սպառնացել, տուն է տարել ու նորից բռնաբարել։ Իր զոհերից մեկին՝ 15-ամյա մի աղջկա, բնակարանում փակել ու 10 օր շարունակ հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Նա կարողացել է փախչել՝ պահարանում գտնելով ավելորդ բանալին։

 

ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչությունն ավարտել է քրեական գործի ուսումնասիրությունը։ 48-ամյա Է. Սագիյանը մեղադրվում է ազատությունից ապօրինաբար զրկելու, բռնաբարությունների ու սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար, պատմել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Անդրեյ Շեպտիցկին։

 

Առաջիկայում գործը կուղարկվի դատարան։

Թաթարստանում կոշկակար Է. Սագիյանին մեղադրում են բռնաբարության 150 դեպքի համար