Սիրիական բանակը գրոհում է Էլ-Քարյաթեյնը

09:24 • 29.03.16

Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ շարունակում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ հարձակումը։ Հաղորդվում է, որ զինվորականները շարժվել են դեպի Էլ-Քարյաթեյն քաղաքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ մարտեր են ընթանում Պալմիրայից հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք ուղղություններով ԻՊ-ի հսկողության տակ գտնվող քաղաքների մոտակայքում։

 

Զինվորականները պատրաստվում են օգտագործել Պալմիրան որպես մեկնակետ ԻՊ-ի դեմ գործողությունն ընդլայնելու և գրոհայինների մատակարարման ճանապարհները կտրելու համար։

 

Կիրակի օրը Սիրիայի բանակին մի քանի օր տևած մարտերից հետո հաջողվել է ազատագրել գրոհայինների կողմից մայիսի կեսին գրավված հնագույն Պալմիրա քաղաքը։

 

Պալմիրայի ազատագրումը թույլ է տվել սիրիական զորքերին հսկողություն հաստատել Պալմիրայի և ԻՊ-ի գրոհայինների կողմից շրջափակված Դեյր Էզ Զորի միջև ընկած ճանապարհին։

 

Մեծ Բրիտանիայում գտնվող մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ ռազմական ինքնաթիռները, որոնք ենթադրաբար ռուսական ինքնաթիռներ են, արդեն սկսել են ռմբակոծել ճանապարհը։