«Էրդողի, Էրդողո, Էրդողան». Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին ծաղրական տեսանյութի պատճառով. Der Spiegel

08:45 • 29.03.16

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական տեսանյութի պատճառով, գրում է РИА Новости-ն` Der Spiegel-ին հղումով:


Պարբերականի տվյալներով` դեսպանը կանչվել է նախարարություն մեկ շաբաթ առաջ` մարտի 22-ին:


Դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Extra-3 երգիծական հաղորդումը, որը նկարահանել է NDR հեռուստաալիքը և որը եթերում է եղել մարտի 17-ին: Ծրագրի մի մասն է եղել 2-րոպեանոց երգը` «Էրդողի, Էրդողո, Էրդողան» անվանումով:


Երգում ծաղրում են թուրք նախագահի սերը դեպի շքեղությունը, ինչպես նաև քննարկվում են հարձակումները խոսքի ազատության վրա:


«Լրագրողը, ով գրում է մի բան, որը դուր չի գալիս Էրողանին, արդեն իսկ վաղը հայտնվում է ճաղերի ետևում»,- ասվում է երգում։


 

«Էրդողի, Էրդողո, Էրդողան». Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի մասին ծաղրական տեսանյութի պատճառով. Der Spiegel